|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մարտի սկզբին Երեւան է ուղարկելու դիվանագետ Էրսին Էրչինին, որը Հայաստանի նախագահին է փոխանցելու նրա անձնական ուղերձը`ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի առաջիկա ընտրություններում պաշտպանել Էրչինի թեկնածությունը. տեղեկացնում է Haberturk-ը:
Թերթի տեղեկություններով` ԵԱՀԿ-ին անդամակցող 52 երկրից 25-ը Գյուլին խոստացել են, որ կաջակցեն Էրչինին:
Իր հերթին, Էրչինը համարում է, որ, այցելելով Երեւան, կվերացնի երկու երկրների միջեւ առկա հոգեբանական պատնեշները:
«Ես կներկայացնեմ միջազգային կազմակերպություն, այլ ոչ թե առանձին երկիր: Եթե ես հայ կամ հույն լինեի` կողմ կլինեի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչի ընտրությանը»,- ասել է նա:
Ի դեպ, ըստ թերթի, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը եւ ԵՄ-ն դեմ են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք տեսնելուն: