կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-10 02:46
Հասարակություն

Հանուն դելֆինների փրկության

Հանուն դելֆինների փրկության

«Նեմո» դելֆինարիումի դեմ պայքարելու հարցում հայ էկոլոգները մտադիր են համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ: Ինչպես հաղորդում է «Էկոլուրը», այդ մասին ասել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը:

  
Ըստ նրա` այս տարի Ադրբեջանում բացվել է դելֆինարիում, որի թիկունքում, ինչպեսեւ «Նեմոյի» դեպքում, կանգնած է ուկրաինական «Ներում» ընկերությունը:

 

«Մենք ցանկանում ենք կապվել Ադրբեջանի էկոլոգիական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ իմանալ նրանց դիրքորոշումն այդ հարցում: Մեզ նաեւ հետաքրքրում է` արդյո՞ք այդ դելֆինարիումը բացվել է օրինական հիմունքով, եւ ո՞վ է համաձայնություն տվել դրան»,- ասել է Ս. Ադամյանը:


Նա նաեւ տեղեկացրել է, որ հայկական կողմը մտադիր է դատի տալ «Ներում» ընկերությանը, ընդ որում` գործընթացում կներգրավվեն նաեւ «Նեմո» դելֆինարիումի շինարարությանն առնչված անձինք.

 

«Այժմ մենք հավաքում ենք անհրաժեշտ նյութերը, անցկացնում մանրակրկիտ հետաքննություն:  Մեր տեղեկությունների համաձայն` «Նեմո» դելֆինարիումի համար դելֆիններ են գնել Ճապոնիայում` մեկ դելֆինի դիմաց վճարելով 35 հազար եվրո: Տեղեկություններ կան, ճիշտ է, չգիտեմ, թե դրանք որքանով են ճիշտ, որ Երեւանում արդեն մեկ դելֆին սատկել է»,- նշել է Ս. Ադամյանը: