|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Լիվերպուլ»-ը արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բազել»-ին: Հանդիպման միակ գոլը խփեց Շտրելլերը՝ 52-րդ րոպեին:
Խմբի մյուս խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել բուլղարական «Լուդոգորեց»-ի համառ դիմադրությունը: 6-րդ րոպեին Մարսելինիոն առաջ մղեց տանտերերին: 4 րոպե անց մադրիդցիները ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ անվրեպ իրացնել այն: 25-րդ րոպեին կրկին 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին հյուրերը: Այս անգամ պորտուգալացուն հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Կարիմ Բենզեման հաղթանակ պարգևեց իր թիմին: