Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկ տարվա ընթացքում Հայաստանը կունենա ճգնաժամային կառավարման կենտրոն. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` հավելելով, որ 2010 թվականին ընդունվել է դրա հայեցակարգը:
Ըստ նախարարի` պետությունն արդեն կառուցում է կենտրոնի շենքը, իսկ սարքավորումները կտրամադրեն միջազգային կազմակերպությունները եւ դոնոր երկրները: Ծրագրի արժեքը մի քանի միլիոն դոլար է:
Արմեն Երիցյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում կգործի ամերիկյան 911 կամ եվրոպական 112 ծառայությունների նման ահազանգման կենտրոն. օգնության կհասնեն ե 'ւ ԱԻՆ, ե 'ւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Հարցին, թե ի՞նչ ընթացքի մեջ է ԱԻՆ սեյսմիկ ծառայության պետ Ալվարո Անտոնյանի գործը, նախարարը տեղեկացրեց, որ այդ հարցով զբաղվում է հատուկ քննչական ծառայությունը, հարուցվել է քրեական գործ 179 հոդվածի երրորդ մասով: Ա.Անտոնյանը ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իսկ սեյսմիկ ծառայության պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ պ. Պետրոսյանը:
Հիշեցնենք ,որ Ալվարո Անտոնյանը սեյսմիկ ծառակության պետն էր և մեղադրվում է միջազգային կառույցների կողմից տրամադրված գումարի յուրացման մեջ :