|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ինչպես հայտնում էր Երկիրն այս օրերին` Թուրքիան սեփական բաց նամակում հղած խնդրանքի համաձայն կարող է զրկվել կանանց Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Սակայն ի լրումն այս ամենի հիշեցնենք նաև, որ Թուրքիան ևս մեկ բաց նամակ էր հղել, որում էլ խնդրում էր կրկին ԵՖՄ-ին տալ իրավունք անցկացնելու առաջնությունը:
Եվրոպայի կանանց անհատական շախմատի առաջնությունը կարող է անց կացվել Թբիլիսիում: Այն մասին, որ կա այդպիսի հավանականություն, Chess.news-ին տված հարցազրույցում, հայտնել է Վրաստանի նորահայտ չեմպիոնուհի Մայա Լոմինեիշվիլին: «Ես այդքան էլ համոզված չեմ, բայց որքանով տեղյակ եմ, Եվրոպայի առաջնությունը կարող է կայանալ Թբիլիսիում մայիսին: Դա իհարկե դեռ հաստատված չէ, բայց հավանականություն կա»,- ասել է շախմատիստուհին: Նա նաև նշել է, որ Թուրքիայում այդքան էլ չէր ցանկանա մրցել: