կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 23:43
Առանց Կատեգորիա

ԵՐԿԻՐ.Շողակաթը` Հ1-ի եթերում

ԵՐԿԻՐ.Շողակաթը` Հ1-ի եթերում
Հունվարի 21-ից ԱԼՄ հեռուստաընկերության հետ մեկտեղ եթերին հրաժեշտ կտա նաեւ Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքը: Փոխարենը` հանրայինի եթերում կլինի «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Ինչպես տեղեկացանք «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանից, շողակաթցիները ժամանակավորապես իրենց  հեռուստաարտադրանքը կհեռարձակեն Հանրային հեռուստաընկերությունից: Այս որոշման հետեւանքով, «Արարատ»-ի ստեղծագործական կազմի 44 աշխատակիցներ կհամալրեն գործազուրկների բանակը, իսկ հեռուստաալիքի տնօրեն, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մինչեւ գարուն, ամենայն հավանականությամբ, կաշխատի որպես Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի խորհրդական: Գարնանը լրանում է Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներից երկուսի` Ստեփան  Պողոսյանի եւ Հենրիկ Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամկետները եւ Մերուժան Տեր-Գուլանյանը, ըստ շրջանառվող լուրերի, կնշանակվի նրանցից որեւէ մեկի փոխարեն: Ինչպես ասում են, իսկական գրողի աշխատանք` ոչինչ չես անում, կա գրասենյակ, պաշտոն եւ աշխատավարձ: Նստիր ու գրիր...