կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 01:41
Քաղաքական

Կիպրոսը ԼՂՀ հարցում կարեւորել է ինքնորոշման իրավունքը. թուրքագետ

Կիպրոսը ԼՂՀ հարցում կարեւորել է ինքնորոշման իրավունքը. թուրքագետ

Հայաստանի ու Կիպրոսի նախագահների հայտարարությունը շատ կարեւոր հարաբերությունների մասին է վկայում: Կիպրոսը Եվրամիության երկիր է եւ նման աստիճանի բարձր համագործակցություն առաջին անգամ է արձանագրվում:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կիպրոսյան այցին:

 

Թուրքագետը երկու երկրների միջեւ ստորագրված հայտարության մեջ նկատում է մի կետ, որը շատ հեռու գնացող հետեւանքներ կարող է ունենալ. «Երկկողմանի պաշտոնական փաստաթղթում կողմերը համաձայնում են, որ ինքնորոշման իրավունքը ԼՂՀ հարցում պետք է ունենա առաջնային ուժ: Սա շատ կարեւոր ձեւակերպում է: Մոտակա ապագայում մեր դիվանագիտությունը պետք է աշխատի, որ այլ երկրների հետ հարաբերություններում սա, թեկուզ այլ ձեւակերպումներով, անպայման տեղ գտնի»:

 

Սաֆրաստյանի կարծիքով, նման դիրքորոշումը հնարավոր կդարձնի առաջընթացը: Բանախոսը հատկապես կարեւորեց այն, որ Կիպրոսը, ունենալով միայն տարածքային ամբողջականությամբ հօգուտ իրեն լուծում գտնող խնդիր, այնուամենայնիվ, կարեւորել է ինքնորոշման սկզբունքը: Սա, ըստ թուրքագետի, վկայում է այն մասին, որ ցանկացած հակամարտություն լուծվում է յուրովի` պատմությունը հաշվի առնելով: