Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանթաձեն. «Հատկանշական է, որ 2011-ին իր առաջին արտասահմանյան այցը նախագահ Սահակաշվիլին իրականացնում է Հայաստան, այսպիսով` ընդգծելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները»,- նշել է Քալանթաձեն` հավելելով, որ վրաց նախագահի պատվիրակության կազմում է լինելու նաեւ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, որը Երեւանում կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ: Նշելով, որ վրաց-հայկական քննարկվելիք հարցերում ներառված են լինելու երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները` Քալանթաձեն նշել է. «Հուսով եմ, այցը հաջողված կլինի»: Իսկ ավելի վաղ` երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն 2011-ին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան, դրանով էլ թերեւս «ընդգծելով երկու երկրների միջեւ առկա բարեկամանական հարաբերությունները»:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վաշաձեն Բաքվում կհանդիպի Էլմար Մամեդյարովի, նախատեսվում է նաեւ` Իլհամ Ալիեւի հետ: Վրաց-ադրբեջանական հանդիպումներում եւս կքննարկվեն «երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները խորացնելու հեռանկարները», բացի այդ` կխոսվի վրաց-ադրբեջանական սահմանագծի մասին: 480 կմ ձգվող Վրաստան-Ադրբեջան սահմանագծի միայն 65 տոկոսն է երկուստեք համաձայնեցված մինչեւ օրս: Առավել «ցավոտը»` Թբիլիսիից 60 կմ հեռավորություն վրա գտնվող Դավիթ Գարեջիի սրբատեղին, որը գտնվում է հենց սահմանագծին: Հիշեցնենք, որ անցյալ հուլիսին Բաքվում երկու երկրների փոխարտգործնախարարների` Հալաֆ Հալաֆովի եւ Դավիթ Ջալագենիայի մասնակցությամբ ընթացան քննարկումներ` հարցի առնչությամբ: Միակ բանը, որ որոշվեց անցյալ ամառ` միջպետական կոմիտեի ստեղծումն ու դրա շրջանակներում այդ քննարկումները շարունակելն էր: