Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն, ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, խոստացել է 2 միլիարդ դոլարի ներդրում անել Երեւան քաղաքի զարգացման համար: Դա յուրօրինակ փորձություն է Կարեն Կարապետյանի համար, քանի որ նա պետք է ցույց տա, թե իր շրջապատի միջոցով ինչ ներդրումներ կարող է բերել քաղաքային բյուջե: Ինքան շատ լինի, այնքան Սերժ Սարգսյանի մոտ Կարեն Կարապետյանի դիրքերը կամրապնդվեն: