կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-28 23:51
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Բա շուտ ասեիր

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Բա շուտ ասեիր
Այս օրերին շուրջ 270 մարդ լսել է դեկտեմբերի 30-ից իր գործազուրկ դառնալու լուրը: Խոսքը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապ պետական ծառայության վճարումների ծառայության աշխատակիցների մասին է: Նրան երեկ հայտարարել են, որ իրենք բոլորն էլ իշխող Հանրապետական կուսակցության անդամ են , որ ստիպողաբար են անդամագրվել եւ մի գիշերում եւ որ պատրաստվում են պատռել իրենց անդամատոմսերը: Ասել են նաեւ, որ իրենք հարյուրավոր մարդիկ են «բերել» ՀՀԿ, եւ իրենց ստիպել են ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել ՀՀԿ-ի օգտին: ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածում, սակայն, գրված է. «Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որեւէ կուսակցության կամ միավորման», մինչդեռ այդպես ՀՀԿ-ն համալրել է իր շարքերը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է.«Ես կասկածանքով եմ վերաբերվում, որովհետեւ չեմ կարխում, որ նման բռնատիրական ժամանակաշրջան է, ու մ գիշերվա մեջ իրենց ստիպելով դարձրել են ՀՀԿ-ական: Եթե նման բան կա, թող մինչեւ այդ խոսեին»: