կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 23:14
Առանց Կատեգորիա

Ալիեւը հիշո՞ւմ է Աբուլֆազ Էլչիբեյին...

Ալիեւը հիշո՞ւմ է Աբուլֆազ Էլչիբեյին...

Ադրբեջանի նախագահ կրտսեր Ալիեւի ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ին, Ադրբեջանի հանրային հեռուստատեսությունը նրան հռչակել է «աշխարհի 50 մլն ադրբեջանցիների» առաջնորդ: Նրան հռչակել են նաեւ Ատրպատականում ապրող ադրբեջանցիների առաջնորդ: Իրանում նման հորջորջումներն ընդունվել են որպես սպառնալիք:

 

Իր ծննդյան օրն էլ Ալիեւը հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ռազմաշունչ հայտարարությամբ: Նրա խոսքն է` «Քանի ադրբեջանական հողերը մնում են օկուպացված` Հայաստանը պետք է ապրի սարսափի մեջ»: Հավանաբար, այսօր արդեն համայն ադրբեջանցիների առաջնորդը այդպես էլ հետեւություններ չանի Էլչիբեյի փորձից: Հակված ենք հուսահատորեն ենթադրելու, որ նա հետեւություններ անելու սովոր չէ: Ծառայամտորեն նվիրված Day.az կայքն էլ շարունակ հաճոյանում է տիրոջը` Հայաստանին բանսարկելով... ու ոչ միայն Day.az-ը:

 

Մենք էլ որոշեցինք միանալ Ադրբեջանի առաջնորդի ծննդյան գինարբուքին: «Համայն ադրբեջանցիների առաջնորդին»` ծննդյան օրվա կապակցությամբ սիրով նվիրում ենք Day.az-ի երեկ հրապարակած հակահայական մի հոդվածի (http://news.day.az/politics/244983.html) լուսանկարը` մակագրությությամբ` «Հիշո՞ւմ ես էլչիբեյ Աբուլֆազին...»