կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 06:46
Սպորտ

Պուտինը օլիմպիական խաղերի մասին

Պուտինը օլիմպիական խաղերի մասին



2014-ի  ձմեռային Օլիմպիադան Սոչիում և  ՖԻՖԱ  2018-ի Աշխարհի Գավաթի խաղարկությունը կաշխատեն  հօգուտ Ռուսաստանի:



Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Սոչիի 2014-ի  ձմեռային օլիմպիական խաղերի և  ՖԻՖԱ  2018-ի Աշխարհի Գավաթի խաղարկությունը Ռուսաստանում, հզոր խթան կհանդիսանա երկրի ենթակառուցվածքի զարգացման համար: Այս կարծիքը  Վարչապետը հայտնել է ուղիղ եթերում`պատասխանելով  ռուսաստանցիների հարցերին:
     
     «Սոչին այն սակավաթիվ վայրերից է, որտեղ մեր քաղաքացիները  մեղմ մերձարևադարձային կլիմայական պայմաններում կարող են հանգստանալ ողջ տարվա ընթացքում: Քաղաքն աղքատ վիճակում էր գտնվում, նույնիսկ կոյուղի չկար: Էլ, ի՞նչ հանգստյան վայր առանց կոյուղու: Ամեն ձմեռ, հաղորդալարերը կտրվում են լեռներում, քաղաքը մնում է առանց  լույսի ե, - ասել է Պուտինը:

     Ըստ նրա, եթե չլինեին  օլիմպիական խաղերը, Ռուսաստանը, ավելի քան 100 տարի և հավանական է`  երբեք էլ չաներ այն, ինչ  անում է հիմա: Նա նշել է  ճանապարհների, գազամուղի, նոր ատոմակայանի և ութ ենթակայանների, 84 թունելների և քաղաք տանող նոր ճանապարհների կառուցումը: Կոյուղու, ջրի մաքրման, ջրամատակարարման, լրացուցիչ հյուրանոցային համալիրների կառուցմուը և  հզորացումը:
    
Վարչապետը ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ  ՖԻՖԱ 2018-ի անցկացմանը կներգրավվի 13 ռուսական քաղաք:

     «Ես չեմ խոսում մարզադաշտերի, մարզական համալիրների կառուցման մասին: Այս ամենը տասնամյակներ շարունակ ծառայելու է ժողովրդին, նաև կնպաստի առողջ ապրելակերպի  զարգացմանը: Երիտասարդների համար կլինեն ժամանակակից վայրեր, որտեղ նրանք   կզբաղվեն սպորտով: Սա նշանակում է, որ կլինի ավելի քիչ հանցագործություն, թմրամոլություն... Եվ, վերջապես, դա դրական ազդեցություն կունենա նաև երկրի ապագայի համարե, - ավելացրել ՌԴ վարչապետը:

     Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը այս առաջնությունները  կանցկացնի արժանապատվորեն:

ԱՆԻ Մեջլումյան