կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 06:16
Քաղաքական

ՀՀԿ-ն պատրաստվում է Մեծ Խորհրդին

ՀՀԿ-ն պատրաստվում է Մեծ Խորհրդին
Այս պահին Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակում՝ Մելիք-Ադամյան փողոցի վրա, մեծ իրարանցում է: Ոստիկանությունը փողոցն ազատում է ավելորդ մեքենաներից, սահմանափակվել է անցորդների ելումուտը փողոց: Կուսակցության գրասենյակում շուտով կսկսվի ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ, ինչպես այսօրվա մամուլի ասուլիսում հայտնել էր ՀՀԿ Աժ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, քննարկվելու է Երեւանի քաղաքապետի ընտրության հարցը: Չի բացառվում, որ քննարկվեն նաեւ կառավարությունում սպասվող փոփոխությունները: Դատելով Մելիք-Ադամյան փողոցում ոստիկանության ձեռնարկած միջացառումներից՝ ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: