Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ եւ ծառայություններ առաջարկող «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» (Սիներջի) ընկերության հայաստանյան մասնաճյուղի Բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Նախագահ Սարգսյանը շրջել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձած համալիրում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գրասենյակի պայմաններին, Ընկերության ընթացիկ աշխատանքին եւ առաջիկա ծրագրերին: