Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների, բարու մեջ կրթող հոգևոր վարդպետների, ուսուցիչների, մեր բոլոր աշխատավորների և երախտավորների համար, որպեսզի Քո գալստյան մեծ օրը ողորմությամբ հիշես և թողություն շնորհես նրանց բոլոր մեղքերին ու սխալներին և Քո աջակողմյան դասի սրբերի հետ դասես ու թույլ տաս լսել Քո երանավետ խոսքը, թե` «Եկե՛ք իմ Հոր օրհնածներ»: Եվ, ըստ մեր հանդեպ կատարած նրանց երախտիքների` մեկի փոխարեն բյուրապատիկ հատուցես նրանց հոգիներին, իսկ մեզ նրանց պարտքերից անպարտ դարձնես: Քեզ փառք հավիտյանս հավիտենից. Ամեն:
Քրիստոս,Աստծու Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին,
Հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս:
Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը:
Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին,
Որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն,
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը,
Ողջերի և մահացածների Դատավոր
Եվ Քեզ է վայել փառքը և պատիվը այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից: