Դեկտեմբերի 9-ին, գիշերը 1:35-ի սահմաններում, Մաշտոցի պեղոտայի թիվ 9 շենքի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող 19-ամյա Վահագն Մուշեղի Գրիգորյանը հաղորդում է ոստիկանության Կենտրոնականի բաժին առ այն, որ մեկ օր առաջ, ժամը 19-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 8 հասցեի մոտ ոմն Էրիկ իր ընկերների հետ միասին վիճաբանության ու ծեծկռտուքի մեջ են մտել իր եւ իր ընկերների հետ: Պարզվել է, որ վիճաբանության ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում Վահագն Գրիգորկան աջ ոտքի ազդրի մասում ստացել է հրազենային վնասվածք, սակայն բուժօգնության չի դիմել: Ընթացքում վնասվել է «ոսկե երիտասարդներից» մեկին պատկանող «Պորշե- Կայեն» մակնիշի թանկարժեք ավտոմեքենան: Կենտրոնականի բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ եւ 7 կոտորակներ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նույն օրը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության, ապօրինի զենք կրելու եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով: