Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Լավ տղերքի» մասնակցությամբ «բազարների» ու «ռազբորկաների» պակաս այս երկրում, կարծես, չկա: Հին պատմությունները դեռ չհարթված ու չանցած` ի հայտ են գալիս նորերը:
Yerkir.am-ը տեղեկացել է մի ուշագրավ միջադեպի մասին: Ըստ մեր աղբյուրների` օրերս «թաղում» ծեծի է ենթարկվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան: Թե կոնկրետ ո՞րն է եղել միջադեպի բուն պատճառը, հայտնի չէ, բայց, ըստ մեր աղբյուրի, վեճը կրկին թեժացել է՝ «դուք չգիտեք ես ով եմ, ում տղեն եմ»` արդեն ավանդական դարձած արտահայտության պատճառով:
Ըստ մեր աղբյուրների` Գուրգեն Արսենյանի տղան դեռ, ինչպես ընդունված է ասել «լավ տղերքի» շրջապատում, «ատվետ չի տվել», եւ հիմա կողմերին «բարիշացնող» են ման գալիս: Մի գողական, ամենայն հավանականությամբ, կհայտնվի, որ «տղերքին բարիշացնի»…