Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երեկ հրաժարական տվեց: Մենք տեղեկացրել էինք, որ Բաղրամյան 26-ից Բեգլարյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ էին տվել՝ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանից եւ ողջ բաժնից՝ Կանդայանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու համար, կամ՝ հրաժարական տալ:
Ավելին, ըստ իշխանական մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը պահանջել էր, որպեսզի այդ ներողությունը Բեգլարյանը հրապարակային խնդրի, այսինքն՝ ներողության տեսքտը տարածի իր մամուլի ծառայության միջոցով:
...Բեգլարյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ոչ ներողություն է խնդրելու, ոչ էլ հրաժարական է տալու: Բայց աղմուկը շատ մեծ էր, բացի այդ, Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը (աշխատակազմի ղեկավարի տեղակալը), պնդել է, որ Բեգլարյանն իր արարքով ապտակ է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանին, եւ դա չի կարելի ներել: Ի վերջո, լուրջ ճնշումներին տեղի տալով, Բեգլարյանը դիմում գրեց: Բանն այն է, որ երեկ իշխանական կուլիսներում շրջանառության մեջ էին դրվել լուրեր, թե Բեգլարյանին ՀՀԿ-ից էլ են հեռացնելու, անգամ քրգործ են հարուցելու նրա դեմ: Նշված էր նաեւ, թե հնարավոր է, Գագիկ Բեգլարյանը լուրջ խնդիրներ ունենա նաեւ իր բիզնեսում: