Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթին է, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ում գոհաբանության օրն է: Տարվա մեջ միայն այս օրը՝ ամերիկացիների տոնական սեղանները զարդարելու համար, ավելի քան 46 միլիոն հնդկահավ են զոհաբերում: Եթե նախկինում տոնը կրոնական էր, և մարդիկ այս օրը շնորհակալություն էին հայտնում առատ բերքի համար, ապա այժմ այն աշխարհիկ տոն է, իսկ ոմանց համար էլ՝ ուղղակի «Հնդկահավի օր»:
Որպես ավանդույթ՝ Սպիտակ Տանը ամեն տարի տոնի նախօրեին հանդիսություն է կազմակերպվում, որի ժամանակ նախագահին կենդանի հնդկահավ են ներկայացնում, որը հետագայում պետք է նախագահի սեղանին հայտնվի, սակայն արդեն ձևավորված ավանդույթ է դարձել հնդկահավին «նախագահական ներում» շնորհելը: 1989 թ-ից սկսած՝ «ներված» հնդկահավերը «մեկնում են» ֆերմա՝ մնացած կյանքն այնտեղ ապրելու:
2005-2009 թվականներին հնդկահավերը «մեկնել» են «Դիսնեյ լենդ»:
Այս տարի Օբաման իր աղջիկների հետ «Էփլ» և «Սայդր» անունով հնդկահավերին ներում է շնորհել: Նախագահը արարողությունը նմանեցրել է «Պարեր աստղերի հետ» շոու ծրագրին. «Միայն մեկ զույգ է հաղթում մրցանակը՝ կյանք, և բոլոր ծախսերը Վաշինգտոնն է հոգում»,- ասել է Օբաման: Էփլն ու Սայդրը այժմ Ջորջ Վաշինգտոնի «Մաունթ Վերնոն» կալվածքում են՝ Սուրբ Ծնունդի ցուցադրության համար, իսկ ցուցահանդեսից հետո կտեղափոխվեն ֆերմա:
Ճիշտ է, մենք՝ հայերս, չենք տոնում այս օրը, սակայն վերջին տարիներին այն մեզ համար էլ է կարևոր օր դարձել, քանի որ ամեն տարի գոհաբանության օրը Լոս Անջելեսում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:
Հեռուստամարաթոնն այսօր 12 ժամ շարունակ ուղիղ եթերով կհեռարձակվի Լոս Անջելեսից՝ Հայաստանի ժամանակով երեկոյան ժամը 8-ից առավոտյան ժամը 8-ը: