|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Լիբիայի պատերազմի պատճառով վերադարձնել Նոբելյան խաղաղության մրցանակը:
Ամերիկյան առաջնորդին հեղինակավոր պարգեւից զրկելու առաջարկությամբ հանդես էին եկել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը` համարելով, որ լիբիական գործողությունը կապ չունի մարդու իրավունքների պաշտպանության հետ:
«Կարծում եմ՝ ամերիկացիները որեւէ հակասություն չեն տեսնում նրանում, որ խաղաղության ձգտող մարդը փորձում է նաեւ մարդկանց փրկել սպանդից, որով նրանց սպառնում է իշխանությունից կառչած բռնապետը»,- հայտարարել է Օբաման Սալվադորում` CNN-ի իսպանական տարբերակին հարցազրույց տալիս:
Նրա խոսքերով` 2009թ. մրցանակի շնորհումը ինքը ծաղրով է ընդունել, քանի որ այդ ժամանակ արդեն պատերազմներ էին մղվում Իրաքում եւ Աֆղանստանում: Օբաման նշել է, որ ինքը միաժամանակ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է ու խաղաղության մարտիկ եւ արդեն սովորել է այդ հակասական դերին: