|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվայում կայացած հանդիպումների ընթացքում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին եվրոպական երկրների մասնակցության հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների օրակարգում Եվրոպայի հնարավոր ներգրավվածության հարցը չի եղել։
Ավելի վաղ Ջարեդ Քուշները հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են հաջորդ բանակցություններին ներգրավել նաև եվրոպական գործընկերներին։ Սակայն Մոսկվան դեռևս պաշտոնապես չի հաստատել նման պայմանավորվածության առկայությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ եվրոպական երկրների մասնակցությունը հնարավոր կլինի քննարկել, եթե նրանք պատրաստակամություն ցուցաբերեն նպաստելու հակամարտության կարգավորմանը։ Նրա խոսքով՝ այդ հարցով վերջնական որոշում դեռ չի կայացվել։