|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ իր ենթադրյալ շփումների մասին լուրերը՝ ընդգծելով, որ իրենց վերջին հանդիպումը տեղի է ունեցել տարածաշրջանում հակամարտության սկսվելուց առաջ։ Այս մասին նա գրառում է կատարել X հարթակի իր էջում։
«Իմ վերջին շփումը պրն. Ուիթքոֆի հետ տեղի է ունեցել նախքան նրա գործատուի որոշումը՝ սպանել դիվանագիտությունը Իրանի դեմ հերթական անօրինական ռազմական հարձակման միջոցով։ Ցանկացած հակառակ պնդում բացառապես ուղղված է նավթի վաճառքով զբաղվողներին և հասարակայնությանը մոլորեցնելուն», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Արաղչին և Ուիթքոֆը վերջին օրերին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո առաջին անգամ, վերականգնել են շփումները։