|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանում մեկնարկել է «Eternity-2026» համակարգչային կառավարմամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը։ Նշենք, որ այն զորավարժության տեսակ է, որի ընթացքում զինվորական հրամանատարներն ու շտաբների աշխատակիցները համակարգչային ծրագրերի և մոդելավորման միջոցով մշակում են ռազմական գործողությունների սցենարներ, կայացնում որոշումներ և համակարգում ստորաբաժանումների գործողությունները։
Զորավարժությանն ընդգրկված է երեք երկրների ավելի քան 200 զինծառայող և համապատասխան կառույցների ներկայացուցիչ։ Զորավարժությունը կարևոր նշանակություն ունի համատեղ գործողությունների կարողությունների զարգացման տեսանկյունից։ Դրա հիմնական նպատակն է զարգացնել երեք երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել տարածաշրջանային տնտեսական ծրագրերի անվտանգությունը։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել ռազմավարական օբյեկտների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ համակարգումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու երեք երկրների տարածքով անցնող բնական պաշարների տեղափոխման համար օգտագործվող հաղորդուղիների անվտանգությանը։ Քննարկվելու են էներգակիրների և այլ բնական պաշարների տեղափոխման ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ մեթոդները։
«Eternity-2026» զորավարժությունն անցկացվում է նոյեմբերի 12-20-ը Ադրբեջանում։ Թուրքիայից զարավարժությանը մասնակցում են նաև ցամաքային զորքերի հրամանատարության ստորաբաժանումները։
Աղբյուրը՝ Ermenihaber։