|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է հաղորդագրությունում։
Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 28-ը, դրանց նպատակ է հռչակել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումը։