|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11:25-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է շինության պատին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Հայկ Դավթյանի գլխավորությամբ։