|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արմավիրի մարզում երեկ՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի եւ 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Կայքի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, որոնք սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում եւ Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել: