|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արևմտյան մի շարք երկրներ բառացիորեն «որս» են հայտարարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ողջ աշխարհում։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ, քանի որ տարեսկզբից հանրապետությունում արտասահմանյան համապատասխան հարցումներով ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ քաղաքացիներին ներկայացված մեղադրանքները հաճախ ընդհանրապես որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա՝ նշելով, որ ռուս դիվանագետները պարբերաբար այցելում են կալանավորված հայրենակիցներին, և առկա են հաղորդումներ նրանցից մի քանիսի առողջական վիճակի վատթարացման մասին։
«Ռուսական կողմն ավելի քան մեկ տարի առաջ հայկական կողմին առաջարկել է խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ ոլորտային երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, որը հաշվի էր առնում նաև Երևանի առաջարկությունները։ Այնուամենայնիվ, որևէ բովանդակային արձագանք մենք մինչ օրս չենք ստացել։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրադրության պատանդ։ Կշարունակենք այս թեման պահել հատուկ վերահսկողության տակ և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակման ուղղությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։