|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հատվածում սրմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք լրջորեն մտահոգված ենք այս դրսևորմամբ։ Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին մի շարք զինված միջադեպեր են տեղի ունեցել Ներքին Հանդ բնակավայրի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար, խուսափել իրավիճակի հետընթացով հղի ցանկացած գործողությունից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ սկզբունքորեն տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- հավելել է Մարիա Զախարովան։