|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանը հերքել է ամերիկյան կողմի տարածած լուրերը, թե Թեհրանի հետ բանակցություններ են վարվում և թե Կատարում իրանական կողմի հետ հանդիպում է տեղի ունեցել։
«Իրանն ԱՄՆ-ի հետ ոչ մի տեսակի բանակցություն չի վարում, Կատարում տեղի ունեցած հանդիպման մասին լուրը կեղծ է»,- Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ հավելելով, որ անձամբ է հաստատում՝ այս փուլում Միացյալ Նահանգների հետ Իրանը չի բանակցում։
«Իրանի հետ բանակցությունները շարունակելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միտված են տնտեսական ճնշումները և նավթի գինը նվազեցնելուն»,- ասել է Ռեզային։