|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերը կրակ են բացել Աղդամի շրջանի մի շարք գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի պահպանման ռեժիմը և պատասխան գործողությունների դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ` բացառապես հակառակորդի կրակային դիրքերի ուղղությամբ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն