|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ անընդհատ հետևում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության «Task Force Scorpion Strike» ստորաբաժանման գործողություններին և անօդաչուների արձակման վայրերին ու պատրաստ է պատասխանել Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիվ գործողության։
Ինչպես հայտնում է Mehr-ը, ԻՀՊԿ-ի տվյալներով, իրանական հետախուզական ծառայությունները հետևում են ստորաբաժանման գործողություններին, որը ստեղծվել և տեղակայվել է Արևմտյան Ասիայում՝ մեծ թվով միանգամյա օգտագործման LUCAS հարվածային անօդաչուներ կիրառելու համար։
Այս էժան ամերիկյան անօդաչուները ստեղծվել են իրանական Shahed-136-ների օրինակով։ ԱՄՆ-ն ակնկալում է դրանց զանգվածային կիրառման հաշվին ընդլայնել անօդաչուներով հարվածներ հասցնելու հնարավորությունները և մեծացնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի ծանրաբեռնվածությունը։