|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ տևական հակամարտության՝ երկրի լիակատար անվտանգությունն ապահովելու համար։ Այս հայտարարությունն արել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին։
«Մենք պետք է հասնենք զսպման, որպեսզի թշնամին երբեք չհամարձակվի հարձակվել մեզ վրա, իսկ մենք կարողանանք անվտանգ ապրել։ Այդպիսի եղանակներից մեկը պատերազմի ձգձգումն է մինչև հաջորդ նախագահական ժամկետը (ԱՄՆ-ում. խմբ.)՝ հակառակորդին հյուծելու միջոցով։ Բոլորը պետք է իմանան, որ Իրանի վրա հարձակվելն իր գինն ունի»,- ասել է նա PBS հեռուստաալիքին։
Նաղդին հավելել է, որ ԱՄՆ բանակը շատ ավելի թույլ է, քան կարծում էր Իրանը։