|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախկին սենատոր և Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Ջեյ Ռոքֆելլերը, որը Standard Oil-ի հիմնադիր Ջոն Դ. Ռոքֆելլերի ծոռն էր, մահացել է 89 տարեկան հասակում։
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, քաղաքական գործիչը մահացել է ուրբաթ օրը Վաշինգտոնի իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։
Ռոքֆելլերը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը և հինգ ժամկետ՝ 1985-ից 2015 թվականներին, եղել է Արևմտյան Վիրջինիայի սենատոր։ Նախկինում նա նահանգապետ է եղել 1977-ից 1985 թվականներին։