|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ամերիկացի դերասան և ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Օրենտալ Ջեյմս (Օ. Ջեյ) Սիմփսոնը մահացել է 77 տարեկան հասակում, հայտնում է դերասանի ընտանիքը:
Փետրվարին հաղորդվում էր, որ Սիմփսոնի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ:
Variety պարբերականը հիշեցնում է, որ Օ.Ջեյ Սիմփսոնը փորձել է նկարահանվել ֆիլմերում, երբ դեռ խաղում էր ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայում։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում ՝ «Մերկ ատրճանակի» երեք մասերում։