|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և Սև ծովում գտնվող չորաբեռնատար նավին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ թիրախավորվել են Ուկրաինայի էներգետիկ համալիրի օբյեկտները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող ծովային նավերը։
Մասնավորապես, Կիևի մարզում հարվածի տակ է հայտնվել 750 կՎ հզորությամբ «Նալիվայկովկա» էլեկտրաենթակայանը, իսկ Ժիտոմիրի մարզում՝ 110 կՎ հզորությամբ «Չիժովկա» ենթակայանը։
Բացի այդ, Սև ծովում՝ Օդեսայից շուրջ ութ կիլոմետր հարավ-արևմուտք, խոցվել է չորաբեռնատար նավ, որի բեռը, ըստ ՌԴ ՊՆ-ի, նախատեսված է եղել Ուկրաինայի զինված ուժերի համար։