|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերին։
Նախարարությունից հայտնել են նաև, որ մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման կետերին՝ 159 շրջանում։