|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Եվրոպացի առաջնորդները զանգահարում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «բանակցային գործընթացում տեղ զբաղեցնելու» համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մինչև վերջ Եվրոպան հրաժարվում էր Ռուսաստանի հետ շփումներից, իսկ այժմ սկսել է խոսել դրանք վերականգնելու մասին։
Նյու Յորքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ընթացքում վերջինս նոր առաջարկներ չի ներկայացրել․ նա կրկին մեղադրել է Ռուսաստանին ագրեսիայի մեջ և պահանջել դադարեցնել այն»,-ասել է Լավրովը՝ հայտնելով, որ այսօր Նորվեգիայի վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը սեփական նախաձեռնությամբ զրուցել են Պուտինի հետ։
Լավրովը նշել է, որ դեռ չի լսել զրույցի ձայնագրությունը, սակայն կասկածում է, որ կողմերն ինչ-որ նոր բան են քննարկել։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչ դիրքորոշումներով է Եվրոպան ցանկանում մասնակցել բանակցություններին»,- ընդգծել է Լավրովը։