|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Իտալիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել և քննարկել իրավիճակը Սիրիայում. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները խնդրել են Պուտինին ազդել Սիրիայի իշխանությունների վրա:
Զրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր հեռախոսային քննարկումներ անցկացնել՝ Սիրիայի հարցի հետ կապված: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև համատեղ աշխատել` հումանիտար խնդիրներ լուծելու համար:
Կողմերը համակարծիք են եղել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացը հնարավորինս արագ սկսելու հարցում։