|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մումբայում քննարկել են էներգետիկ համագործակցությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Պետքարտուղարն ու նախարարը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։ Պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների հետ էներգետիկ առևտրի ընդլայնումը կարող է կարևոր դեր խաղալ Հնդկաստանի մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման գործում՝ միաժամանակ բավարարելով նրա զգալի պահանջարկը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Հնդկաստան՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այդ երկրի նկատմամբ ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանումը հետաձգելուց մի քանի օր անց։
Հնդկաստանի արևմտյան Մումբայ և Ջամնագար քաղաքներ երկօրյա այցի ընթացքում Ռուբիոն նախատեսում է հանդիպել կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։