|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ՄԱԿ-ի 81-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Լիբանանի էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Ջոզեֆ Սադիի հետ: Կողմերը քննարկել են էներգետիկ համատեղ նախագծերը և էլեկտրաէներգետիկ ցանցերի միջև փոխկապակցումները։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիայի փորձը էներգետիկ ենթակառուցվածքների և ռեսուրսների դիվերսիֆիկացման գործում կարող է վերածվել կոնկրետ համագործակցության՝ համապատասխան Լիբանանի կարիքներին և առաջնահերթություններին:
«Մենք հավատում ենք, որ մեր երկրների միջև զարգացող նախագծերը կաջակցեն տարածաշրջանում էներգիայի հուսալի և անխափան հասանելիությանը և կնպաստեն ընդհանուր բարօրությանը և կայունությանը»,- նշել է Բայրաքթարը։
Աղբյուրը՝ Ermenihaber