|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է արտակարգ դրություն սահմանել։
Ավելի վաղ երկրի մի շարք շրջաններում պարետային ժամ էր սահմանվել։ Լըկորնյուն նշել է, որ առայժմ նման միջոցներն «առավել ընդունելի են»։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության անկման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել է 550 հազարի մասին։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։