|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկը դեմ է արտահայտվել ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը՝ չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների սրման հերթական փուլին։
«Եթե լիակատար էմբարգոն դադարեցներ այս պատերազմը, ապա մենք դա կանեինք անմիջապես»,- երեքշաբթի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում Die Welt-ը։
Բուրբոկի կարծիքով՝ նման որոշումը կբարձրացնի հակամարտությունը շարունակելու գինը: Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները ԵՄ-ի գործընկերների հետ կքննարկեն ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու գործընթացը։