|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում տեղի ունեցած խոշոր միջադեպի մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ տարածված տեղեկությունների՝ ավելի քան 2 միլիոն բարել չվերամշակված նավթ տեղափոխող տանկերը բախվել է ծովային ականի, ինչի հետևանքով նավի վրա հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է լայնածավալ հրդեհը։
ԻՀՊԿ ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ նավթատարը, նախապես անջատելով տեղորոշման համակարգերը, փորձել է նեղուցով անցնել «չարտոնված երթուղով»։
Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ տանկերը նավարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ սուպերտանկերի անվանումը, պատկանելությունը և սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվել։
Դեռևս հստակ տվյալներ չկան նաև միջադեպի հետևանքով հնարավոր զոհերի ու տուժածների, ինչպես նաև նավթի հավանական արտահոսքի ծավալների մասին։