կարևոր
703 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-13 13:58
Աշխարհ

Հորմուզի նեղուցում ականի վրա գազատար նավ է պայթել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում ականի վրա գազատար նավ է պայթել. ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցում ականի վրա գազատար նավ է պայթել , հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

«Մի քանի ժամ առաջ հեղուկացված գազ տեղափոխող նավն անտեսել է բազմակի նախազգուշացումները և, փորձելով անցնել Հորմուզի նեղուցի արգելված և վտանգավոր հարավային երթուղով, պայթել է ականի վրա», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Պահապանների կորպուսը նշել է, որ պայթյունը շատ հզոր է եղել։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը լրջորեն սահմանափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարել է սահմանափակումները պահպանելու մտադրության մասին՝ մինչև իր պայմանների կատարումը, ներառյալ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։ Չնայած առանձին նավերի շարունակվող անցումներին՝ երթևեկության ինտենսիվությունը մնում է զգալիորեն ցածր նախապատերազմական մակարդակից։ Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների առանցքային երթուղիներից մեկն է։