|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Աշխարհի բացարձակապես ցանկացած երկիր կարող է դառնալ Արևմուտքի կողմից կազմակերպվող գունավոր հեղափոխությունների և նրա աշխարհաքաղաքական էքսպանսիայի զոհը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի՝ Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում անվտանգության հարցերին նվիրված համաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Արևմուտքի աշխարհաքաղաքական էքսպանսիայի և Արևմուտքի կողմից կազմակերպվող գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ աշխարհի բացարձակապես ցանկացած երկիր, այդ թվում՝ նաև մեր գործընկերները Կենտրոնական Ասիայում, — ընդգծել է նա։ — Մեր մի շարք հարևանների նկատմամբ նման փորձեր արդեն ձեռնարկվել են, որոնք հաջողվել է կանխել»։