|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շարունակվում են ՀՅԴ երիտմիությունների կողմից կազմակերպվող պատանեկան ճամբարները Արցախի տարբեր համայնքներում: Հերթականը Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է կազմակերպվել:

Ճամբարի պատասխանատուներից Նարինե Առուշանյանի խոսքով՝ թեև համայնքում առաջին անգամ է կազմակերպվում ՀՅԴ պատանեկան ճամբար, սակայն պատանիները մեծ սիրով են հաճախում: Ըստ նրա՝ ճամբարին մասնակցում են 100-ից ավելի պատանիներ:

Հիշեցնենք, որ մինչ այս նմանատիպ ճամբարներ կազմակերպվել էին Մարտունի և Նորագյուղ համայնքներում՝ ներգրավելով 320-ից ավելի պատանիների:
