|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Պատժամիջոցներին և տնտեսական ճնշմանը հակազդելը ներկայում Իրանի համար ավելի կարևոր խնդիր է, քան զինված դիմակայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Այսօր տնտեսական պատերազմն ավելի կարևոր է ռազմական դիմակայությունից կամ կիբերպատերազմից», – նշել է Ղալիբաֆը, որի խոսքը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Պաշտոնյայի համոզմամբ՝ տնտեսական ճնշումն «Իրանի դեմ պատերազմի հիմնական առանցքն է, և երկրի իշխանությունների գլխավոր խնդիրը ճիշտ որոշումների ընդունումն է և կայուն պետական կառավարումը»։
Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը, Իսլամական Հանրապետությունը «հանգամանորեն գնահատում է անցյալ իրադարձությունները. թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը փորձում են կառավարել իրավիճակը»։
«Ներկայում կարևորագույն առաջնահերթությունը բոլոր որոշումներն ընդունելիս իրանցիների և զինված ուժերի բարեկեցությունն է», – հավելել է Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ «պետությունը պետք է ապահովի, որ բնակչության կյանքի բնականոն պայմանները լինեն վերջին ոլորտը, որը կտուժի պատերազմի և պատժամիջոցների ճնշումներից, որոնք սահմանված են Իրանի դեմ»: