|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Թեհրանի առաջադրած պայմաններն ու նախապես ստանձնած պարտավորությունները։Ինչպես հայտնում է իրանական IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ և բանակցային խմբի ղեկավար Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
«Նեղուցի վերաբացման համար ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը, ապասառեցնի արտերկրում գտնվող իրանական ակտիվները, վերացնի նավթային պատժամիջոցները և դադարեցնի սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։
Այդ պահանջները ներառված են Իրանի և ԱՄՆ-ի միջև ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրում։
Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել հուշագրով ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Ղալիբաֆը։