|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» հետ դաշինք կազմած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ընտրություններին ընդառաջ միայնակ է քարոզարշավ անում։ Նա ասել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի։ Առուշանյանի ինքնավստահությունն իր դեմ է հանել տեղի ՔՊ-ական հնաբնակներին։ Մեր աղբյուրներն ասում են, որ առանց այդ էլ նրանցից շատերը վստահ են եղել, որ Առուշը չի համաձայնի դաշինքով գնալ, եւ ՔՊ-ն կորոշի այլ թեկնածուով մասնակցել, հետեւաբար՝ իրենք էլ ինքնադրսեւորվելու հնարավորություն կունենան՝ դրանից բխող հետեւանքներով։ Սակայն երբեմնի ընդդիմադիրը խառնել է նրանց պլանները՝ համաձայնելով դաշինքին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոմանք նաեւ Առուշանյանի դեմ աշխատեն, եւ, ասենք, նրա մրցակից «Ապրելու քվե» դաշինքի թեկնածուն սպասվածից ավելի շատ ձայներ ստանա։