|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ՝ ընդգծելով քաղաքի պատմական ու մշակութային ժառանգությունը, ինչպես նաև նոր գաղափարների նկատմամբ դրա բացությունը։
«Ծնունդդ շնորհավոր, Երևան։ Քաղաք, որտեղ միավորվում են պատմությունը, մշակույթը և նոր գաղափարները», - ասվում է ԵՄ պատվիրակության հրապարակած շնորհավորական ուղերձում։
Ներկայացուցչությունում ընդգծել են, որ Եվրամիության և Հայաստանի համագործակցությունն ուղղված է մայրաքաղաքի էկոլոգիական ու կայուն զարգացմանը։ Որպես գործընկերության առաջնահերթ ուղղություններ՝ առանձնացվել են ջրամատակարարման բարելավումը, կլիմայական ու էներգետիկ նախաձեռնությունները, ինչպես նաև օդի որակի բարելավումն ու դրա աղտոտվածության մշտադիտարկումը։